Լամին Յամալը Չեմպիոնների Լիգայում հերթական ռեկորդը սահմանեց

Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Մոնակո» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է մոնեգասկների հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Լամին Յամալը համար սա նրա 11-րդ հանդիպումն էր Չեմպիոնների Լիգայում։ Խաղի ժամանակ նա 17 տարեկան 68 օրական էր։

Այսպիսով, իսպանացին դարձավ մինչև 18 տարեկանների մրցաշարում անցկացրած հանդիպումների բացարձակ ռեկորդակիր։ Լամինը գերազանցեց Ջուդ Բելինգհեմին, Յուրի Թիլմենսին և Ուորեն Զաիր-Էմերիին։

Նա նաև դարձավ մրցաշարի պատմության երկրորդ ամենաերիտասարդ ռմբարկուն։ Իսպանացի ֆուտբոլիստն առաջին տեղը զիջում է թիմակից Անսու Ֆատիին, ով Չեմպիոնների Լիգայում իր նորամուտի գոլը խփեց 17 տարեկան 40 օրականում։