Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլը մասսայականացնելու առաջարկ է արել։
«Միգուցե մենք պետք է թիմերից հանենք մեկ ֆուտբոլիստի, խաղանք 10-ը 10-ի դեմ։ Ֆուտբոլի թիմը 1900 թվականից ուներ 11 ֆուտբոլիստ, բայց այն ժամանակ ֆուտբոլիստերը քիչ էին վազում, այնքան էլ ուժեղ չէին և այդքան արագ չէին։
Միգուցե ֆուտբոլիստների քանակի կրճատումը տարածք ազատի։ Ինչևէ, իմ սերնդի մարդիկ այդքան հաճախ ֆուտբոլ չեն նայում։ Նրանք իրենց չեն տեսնում այսօրվա խաղում։ Հիմա ավելի շատ փոխանցումներ կան, ավելի շատ դիրքային փոխանցումներ։ Իմ սերնդի մարդիկ սովոր են հարձակվողական ֆուտբոլին։ Այսօրվա ֆուտբոլն այլևս այնքան էլ գրավիչ չէ»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC-ն։