Իտալական «Միլանը» կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային, եթե պարտվի «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության 5-րդ տուրի խաղում։ Այս մասին հայտնում է լրագրող Մաուրիցիո Պիստոկկին X սոցիալական ցանցում։
Ակումբի ղեկավարությունն արդեն կապի մեջ է Մասիմիլիանո Ալեգրիի հետ՝ սա Ֆոնսեկայի հեռացման դեպքում հիմնական թեկնածուն է։
Նշվում է, որ Ալեգրին արդեն տվել է իր համաձայնությունը։
Հիշեցնենք, որ Ֆոնսեկայի գլխավորությամբ «Միլանը» հաղթեց հինգ հանդիպումներից մեկում։