«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ կիսապաշտպան Մարտին Էդեգորը լուրջ վնասվածք է ստացել։
«Վերջին հետազոտություններից հետո պարզվեց, որ Էդեգորը վնասվածք ունի, հատկապես կոճի կապաններից մեկի հետ կապված։ Դա բավականին լուրջ է, այնպես որ մենք մի որոշ ժամանակ առանց նրա կմնանք»,- լրագրողներին ասել է Արտետան։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Էդեգորը խաղադաշտ չի վերադառնա մինչև 2024 թվականի վերջ։
Հիշեցնենք, որ Էդեգորը վնասվածք էր ստացել Նորվեգիայի հավաքականում հանդես գալու ժամանակ։