«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Ֆուտբոլիստի խաղադաշտ վերադառնալը հետաձգվել է առողջական վիճակի պատճառով։
«Չելսիում» աճում են մտավախությունները Ջեյմսի մարզավիճակի վերաբերյալ, քանի որ նա պարբերաբար վնասվածքներ է ստանում։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է առաջիկա ձմռանը փոխարինող գտնել Ռիս Ջեյմսին։
«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։