Պաոլո Դիբալա. «Ֆուտբոլը հաճախ անարդար է»

«Ռոմայի» հարձակվող Պաոլո Դիբալան մեկնաբանել է Դանիելե Դե Ռոսսիի հեռանալը հռոմեական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Ֆուտբոլը հաճախ անարդար է»,- գրել է Դիբալան սոցիալական ցանցերում։

Սեպտեմբերի 18-ին «Ռոմայի» ղեկավարությունը հայտարարեց Դե Ռոսիի հեռանալու մասին։ 41-ամյա իտալացին թիմը գլխավորում է 2024 թվականի հունվարի 16-ից։ Այս մրցաշրջանում հռոմեացիները Ա Սերիայի 4 տուրերում վաստակել են 3 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։