Ժյուլ Կունդեն առաջիկա ձմռանը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է Diario SPORT-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։

Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային գումարը կարող է կազմել 60 մլն եվրո։

Կունդեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին խաղադաշտ է դուրս եկել իսպանական Լա Լիգայի հինգ խաղում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կունդեի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։