Իվան Ռակիտիչ. «Ֆուտբոլի ապագան Սաուդյան Արաբիայում է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կկարողանա մրցել եվրոպական բարձրագույն լիգաների հետ։

2024 թվականի սկզբից 36-ամյա խորվաթը հանդես է եկել Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբում»։ Անցած ամառ Ռակիտիչը պայմանագիր է կնքել «Հայդուկի» հետ։

«Հիանալի էր, ես այնտեղ երջանիկ էի: Համոզված եմ, որ ֆուտբոլի ապագան այնտեղ է։ Տեղական առաջնությունը դեռ Պրեմիեր Լիգայի, Բունդեսլիգայի կամ Լա Լիգայի մակարդակին չէ, բայց այս ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են»,- Kicker-ին ասել է Ռակիտիչը: