Չեմպիոնների Լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»։
Թիմերը չպարզեցին հաղթողին։
Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում դուրս եկավ փոխարինման 65-րդ րոպեին․ հայ ֆուտբոլիստը հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց միլանյան թիմի կազմում։
Երեկվա հանդիպումը Մխիթարյանի համար 63-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Նա 7 գոլի հեղինակ է դարձել իր կարիերայի ընթացքում այս մրցաշարում։