Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ինձ չեն հետաքրքրում «Բարսելոնայի» անցյալի անհաջողությունները Չեմպիոնների Լիգայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի «Մոնակոյի» հետ հանդիպման նախօրեին խոսել է խաղից.

Վերջին անգամ կատալոնական ակումբը Չեմպիոնների Լիգայում հաղթել է 2014/15 մրցաշրջանում։

««Բարսելոնայի» վերջին անհաջողությունները Չեմպիոնների Լիգայում։ Ես թքած ունեմ անցյալի վրա: Մենք պետք է կենտրոնանանք ներկայի վրա։ Թիմը բազմաթիվ հաղթանակներ ունի Լա Լիգայում, և մենք վստահ ենք մեզ վրա։ Մենք պետք է լինենք ագրեսիվ և կենտրոնացած: Սա այն է, ինչ պետք է այնպիսի մրցաշարերում, ինչպիսին Չեմպիոնների Լիգան է։ Չեմպիոնական հինգ հաղթանակներն արդեն անցյալում են, և այժմ մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք այս մրցաշարում»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին Մոնակոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: