«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում «Ինտերի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) կիսվել է իր մեկնաբանությամբ։
«Մենք գիտեինք, թե որքան դժվար է լինելու, քանի որ մրցակիցը բարձրակարգ թիմ էր։ Մենք կնախընտրեինք հաղթել, բայց ես ոչնչի համար չեմ ափսոսում։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում «Ինտերը», դրա համար էլ ասում եմ, որ մենք լավ խաղացինք, քանի որ գիտեինք, թե որքան լավն է մրցակիցը: Ես գիտեի, որ «Ինտերը» այդպես է պաշտպանվելու: Ես գիտեի, որ մենք 25 հնարավորություն չենք ստեղծի, դա անհնար է:
Նրանք մեզանից ուժեղ են անցումային փուլում, և մենք բաց թողեցինք Լաուտարոյից և Մխիթարյանից մեկ հնարավորություն: Բայց նրանք ունեին վեց ֆուտբոլիստ, որոնք հսկում էին Հոլանդին, երեքը առջևում և երեքը հետևում, ինչը դժվարացնում էր խաղը ցանկացած ֆուտբոլիստի համար, անկախ նրանից, թե որտեղ էր նա: Ես լսեցի, որ նրանց պահեստայինների նստարանից մեկն ասաց ասաց. «Ավելի մոտ, ավելի մոտ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն: