ՉԼ․ «Սպարտան» ջախջախեց «Ռեդ Բուլ Զալցբուրգին», Բոլոնիայում թիմերը գոլ չխփեցին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի 1-ին տուրի Պրահայի «Սպարտա» – «Զալցբուրգ» հանդիպումը։

Հանդիպումն ավարտվեց չեխական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Սպարտայի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Կաան Կայրինեն, Վիկտոր Օլատունջին և Կազիմ Լյաչին։

Զուգահեռաբար ընթացող խաղում էլ իտալական «Բոլոնիան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ուկրաինական «Շախտյորի» դեմ։