«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան գնահատել է իր ներկայիս խաղամակարդակը: Ըստ ֆրանսիացու՝ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանների թվում է։
«Վերջին մրցաշրջաններում ես ճիշտ ուղու վրա եմ եղել: Հնարավոր է՝ ես աշխարհի լավագույն պաշտպանը դառնալու ճանապարհին եմ։ Կարծում եմ, որ այս պահին լավագույններից մեկն եմ, բայց դեռ պետք է մի քանի տիտղոս նվաճեմ: Ֆուտբոլում լավն ես, եթե տիտղոսներ ես նվաճում։ Իսկ եթե տիտղոսներ չկան, ուրեմն չես կարող ասել, որ լավագույնն ես։ Բայց ես լավագույններից մեկն եմ աշխարհում»,- ասել է Սալիբան Fox Sports-ին:
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, «Արսենալը» Չեմպիոնների լիգայի շրջանակներում արտագնա խաղում կխաղա «Ատալանտայի» հետ։