Ժոան Լապորտան «Բարսելոնայի» համար աստղային նորեկ է ընտրել 110 միլիոն եվրո արժեքով

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թիմն ուժեղացնելու ծրագրեր է կազմում։ Ինչպես իր էջերում հայտնում է TodoFichajes պորտալը, Լապորտան ցանկանում է 2025 թվականին պայմանագիր կնքել հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։

Մարտինեսը երջանիկ է «Ինտերում», որի ավագն է, սակայն միլանյան ակումբը կարող է տրանսֆեր իրականացնել ֆինանսական ծանր վիճակի պատճառով։ Նշվում է, որ «Բարսելոնայում» Լաուտարոն կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկուն. լեհը կարող է մեկնել MLS: 

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 27-ամյա Լաուտարո Մարտինեսին գնահատում են 110 մլն եվրո։ Արգենտինացի հարձակվողը «Ինտերում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Դրանից հետո Մարտինեսը անցկացրել է 285 հանդիպում՝ դառնալով 129 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։