Ժյուլ Կունդե. «Մեկ մրցաշրջանում 70 հանդիպում խենթություն է»

Ժյուլ Կունդեն համաձայն է Ռոդրիի հետ ֆուտբոլիստների գործադուլի հարցում:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը խոստովանել էր, որ ֆուտբոլիստները գործադուլ են անելու խիտ օրացույցի պատճառով.

«Մենք մոտ ենք դրան։ Մեկ մրցաշրջանում 70-80 հանդիպում արդեն շատ է։ Եթե ​​մարդիկ ցանկանում են տեսնել լավագույն ֆուտբոլ, մենք պետք է հանգստանանք։

«Ֆուտբոլիստներն ու մարզիչները խոսում են այդ մասին… Կգա գործադուլ անելու ժամանակը, քանի որ դա միակ ճանապարհն է, որպեսզի մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, լսեն մեզ: Վնասվածքներն ավելի ու ավելի շատ են, իսկ հանգստի համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում։ Երբ խաղում ես աշխարհի ակումբային առաջնությունում, ավելի շատ հանդիպումներ են լինում և նույնիսկ ավելի քիչ ժամանակ հանգստի համար:

70 հանդիպում մեկ մրցաշրջանում։ Սա խելագարություն է: Փոփոխություններ չեն եղել, քանի որ մենք կազմակերպվածության պակաս ունենք։ Տարբեր երկրներում կան արհմիություններ։ Հիշում եմ, որ Ֆրանսիայում ուժեղ արհմիություն կա։ Բայց մեզ պակասում է միասնական ճակատ ներկայացնելու կազմակերպությունը։ Արդյունավետությունն ավելի բարձր կլինի, եթե նախաձեռնությունը բխի մեկ կազմակերպությունից, որը համախմբում է բազմաթիվ մարզիկների: Մենք պետք է դա քննարկենք ու կազմակերպենք»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը։