Հարի Քեյնը բացառիկ ցուցանիշի է հասել, որով լավագույնն է Եվրոպայում

Սեպտեմբերի 17-ին «Բավարիան» հաղթեց Զագրեբի «Դինամոյին» Չեմպիոնների Լիգայի խաղում սենսացիոն 9։2 հաշվով։

Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնն այս խաղում դարձավ պոկերի խաղի հեղինակ, ով չորս գոլից երեքը խփեց 11-մետրանոցից։

2023 թվականի սկզբից Քեյնը իրացրել է 21 մետրանոցներից 21-ը ակումբի և ազգային ընտրանու կազմում (13-ից 13-ը «Բավարիայի» կազմում): Սա նրան դարձնում է Եվրոպայի լավագույն 11-մետրանոց իրացնողը: Ռոբերտ Լևանդովսկին նույնպես 100 տոկոսանոց ցուցանիշ ունի, սակայն նույն ժամանակահատվածում ընդամենը 11 գոլ է խփել 11-մետրանոցից, հայտնում է Bild-ը։