«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է կատալոնական ակումբի գործողություններից։
Ինչպես հայտնում է AS-ը, Չավին և նրա ընտանիքը կարծում են, որ «Բարսելոնան» վարկաբեկում է իրենց։
Օրինակ՝ Չավիին դուր չեն եկել կիսապաշտպան Պեդրիի վերջին խոսքերը։ Ֆուտբոլիստն հայտնել է, որ նոր մարզչական շտաբով թիմը ֆիզիկապես ավելի լավ է աշխատում, ուստի 70-րդ րոպեից հետո հանդիպումներում տեմպերը չեն դանդաղում։
Չավին այս կարծիքը համարում է անարդար՝ ելնելով ֆիզիկական ցուցանիշներից։ Երիտասարդ մասնագետը դժգոհ է նաև ակումբի ճամբարի այլ հաղորդագրություններից։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի առաջին հինգ հանդիպումներում կարողացավ հինգ հաղթանակ տանել։