«Լիվերպուլը» ծրագրում է հունվարին ձեռք բերել երկու ֆուտբոլիստների

«Լիվերպուլը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանգամից մի քանի դիրքեր ամրապնդել։

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Լիվերպուլն» առաջին հերթին կենտրոնացած է ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա, որոնք կամրապնդեն թիմի պաշտպանական ներուժը:

Աղբյուրը պնդում է, որ անգլիական ակումբը ցանկանում է ձմռանը ձեռք բերել կենտրոնական պաշտպան և հենակետային կիսապաշտպան։

«Լիվերպուլը» ամռանը կատարեց ընդամենը մեկ տրանսֆեր՝ պայմանագիր կնքելով իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի հետ։