Անտոնիո Ռյուդիգերը ասել է, որ պատրաստ է «Ռեալում» խաղալ նույնիսկ մեկ ոտքով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է ակումբում խաղալու մասին։ Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար պատիվ է պաշտպանել մադրիդյան գույները։

«Նույնիսկ եթե ես ստիպված լինեմ խաղալ «Ռեալում» մեկ ոտքով, ես կխաղամ։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս ակումբում»,- պատասխանել է Ռյուդիգերը։

Անտոնիո Ռյուդիգերը «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականին։ Գերմանացին անցկացրել է 108 խաղ բոլոր մրցաշարերում: Դրանցում նա կարողացել է խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։