Ջուդ Բելինգհեմ. «Մենք ընկերներ ենք խաղադաշտում և դրանից դուրս»

Ջուդ Բելինգհեմը պատասխանել է Մադրիդի «Ռեալում» կոնֆլիկտների մասին լուրերին.

Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել մադրիդցիների գերաստղերի միջև տարաձայնությունների մասին, հատկապես Վինիսիուս Ժունիորի և Կիլիան Մբապպեի միջև 11-մետրանոց հարվածի հետ կապված:

Միևնույն ժամանակ, պնդում էին, որ Ռոդրիգոն իրեն բավական արժեքավոր չի զգում որպես խաղացող՝ չնայած թիմի հաջողություններում ունեցած ներդրմանը:

Այս մասին 21-ամյա կիսապաշտպանը խոսել է Չեմպիոնների Լիգայի «Շտուտգարտի» հետ հանդիպումից հետո (3:1):

«Ես տեսա, որ նրանք փորձում էին բացասականություն ստեղծել իմ, Մբապպեի, Ռոդրիգոյի և Վինիսիուսի միջև։ Ճշմարտությունն այն է, որ մենք շատ լավ ընկերներ ենք խաղադաշտում և դրանից դուրս»,- ասել է Մադրիդի «Ռեալի» խաղացող Ջուդ Բելինգհեմը: