Դավիդ Վիլյան պատասխանել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատություններին:
«Լամինը յուրահատուկ է, նա եզակի է, մենք նախկինում նման բան չենք տեսել։
Այնպես չէ, որ նա երիտասարդ է, բայց ես բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլիստներին Մեսսիի հետ համեմատելը սխալ է: Դա վերաբերում է ցանկացած ֆուտբոլիստի՝ լինի դա Լամինը, Հոլանդը, Մբապպեն…
Նրան չի կարելի համեմատել Մեսսիի հետ, քանի որ Լիոնելը տարբերվում է բոլորից։ Բայց այն, ինչ անում է այս տղան, իսկապես ստիպում է մեզ մտածել, որ չգիտենք, թե որտեղ է նրա սահմանը: Կարծում եմ, որ Մեսսիի հետ հեշտ էր խաղալ»: