Ստեֆանո Պիոլին հրաժարվել է գլխավորել «Ռոման»

Ստեֆանո Պիոլին հրաժարվել է գլխավորել «Ռոման»։

Այսօր հռոմեական ակումբը հայտարարեց Դանիելե դե Ռոսսիի հրաժարականի մասին։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, «Ռոման» Պիոլիին դիտարկում էր որպես Դե Ռոսսիին փոխարինող: Երեքշաբթի օրը հռոմեական ղեկավարությունը կապ է հաստատել «Միլանի» նախկին գլխավոր մարզչի հետ, սակայն նա մերժել է առաջարկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Պիոլին մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ նշանակվելուն, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։