«Կախարդը ժամանում է». ԱԵԿ-ում սպասում են Անտոնի Մարսիալին

ԱԵԿ-ը հայտարարեց Անտոնի Մարսիալի տեղափոխության մասին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած հարձակվողը հունական ակումբի հետ երեք մրցաշրջանով պայմանագիր կկնքի։

Հաղորդվում է, որ 28-ամյա երիտասարդը Հունաստան է ժամանելու այսօր: Թիմի սոցիալական ցանցերում այս մասին գրառումն ուղեկցվում է «Կախարդը ժամանում է» տեքստով։

Մարսիալն ազատ գործակալ է: Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։