Յոզուա Կիմիխ․ «Միշտ ցանկացել ենք ավելի շատ գոլ խփել»

«Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ կրած ջախջախիչ հաղթանակից հետո (9:2)։

«90 րոպեների ընթացքում անհավանական խաղ էր: Կար 5 րոպե, երբ «Դինամոն» կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց մնացած րոպեների ընթացքում մենք շատ հպարտ ենք մեր խաղով։ Կարծում եմ՝ տրիբունաներում բոլորը կարող էին ասել, որ մենք երբեք չենք բավարարվել հաշվով և միշտ ցանկացել ենք ավելի շատ գոլ խփել։ Սա մեզ հիմա առանձնացնում է:

Կարծում եմ, որ Կոմպանիի խաղաոճը շատ է սազում այս թիմին և յուրաքանչյուրի: Հասկանալի է, որ մենք բոլորս վայելում ենք խաղը և աջակցում ենք նրա մոտեցումը: Հիմա գլխավորը չհուսահատվելն է, շարունակելն ու այնպես անել, որ ոչ ոք վնասվածք չստանա։ Ընթացիկ մրցաշրջանում մեզ բոլորը պետք կգան»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։