«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը գնահատել է իր թիմի ելույթը Չեմպիոնների Լիգայի «Միլանի» հետ խաղում (3:1).
«Մենք ցույց տվեցինք, թե որքան լավ ենք կարողանում խաղալ գնդակով։ Մենք սիրում ենք բարձր ճնշում գործադրել և շատ ագրեսիվ լինել, բայց նաև սիրում ենք խաղալ թիկունքից և հնարավորություններ ստեղծել։
Հիանալի էր տեսնել, թե ինչպես են մեր ֆուտբոլիստները վերահսկում խաղը և երեք գոլ խփում: Մենք զգում էինք, որ այն բոլոր աշխատանքի համար, որ արել ենք, պետք է գնահատվենք: Եվ այս երեկո դա մեզ երկու գոլ բերեց»,- Սլոտի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։