ՉԼ․ «Բավարիան» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» տանը ընդունեց Զագրեբի «Դինամոյին»։

Հանդիպումը ավարտվեց «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակով՝ 9։2 հաշվով։

Մյունխենյան թիմի կազմից պոկերի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ռաֆայել Գերեյրոն, Լերոյ Սանեն և Լեոն Գորեցկան։

Հյուրերի կազմից աչքի ընկան Պետկովիչը և Օգիվարան։