Դանիելե Դե Ռոսին որակազրկվել է

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկ խաղով որակազրկվել է Ա Սերիայում և բաց կթողնի մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուդինեզեի» դեմ առաջիկա հանդիպումը։

Մասնագետը հեռացվել է «Ջենովայի» հետ կիրակի օրը կայացած հանդիպման (1։1) վերջին րոպեներին մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու համար։

«Ռոմա» – «Ուդինեզե» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին։