«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է Յոզուա Կիմիխի ապագայի մասին։
«Մեզ պետք է, որ Կիմիխը դառնա մեր նախագծի դեմքը։ Նա ապագայում պետք է լինի «Բավարիայի» ավագը։ Բայց նախ պետք է երկարաձգել պայմանագիրը»,- Էբերլի խոսքերը մեջբերում է BR24-ը։
29-ամյա Կիմիխի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, և վերջերս լուրերը ակտիվորեն կապում են ֆուտբոլիստին իսպանական գրանդների՝ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։