Լուիշ Կաշտրոն հեռացվել է «Ալ-Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից

Լուիշ Կաշտրոն հեռացվել է «Ալ-Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է սաուդյան թիմի մամուլի ծառայությունը։

Վերջին հանդիպումներում թիմի թույլ արդյունքները հանգեցրին մասնագետի հեռացմանը` 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն։

Սպասվում է, որ «Ալ-Նասրի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի իտալացի Ստեֆանո Պիոլին, ով «Միլանի» նախկին մարզիչ է։