«Ռեալում» դժգոհ են Վինիսիուսի պահվածքից

Թիմում շատերը դժգոհ են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորի պահվածքից, հայտնում է Cadena Ser-ը։

Լրագրող Անտոն Մինուի կարծիքով՝ Վինիսիուսը պետք է փոխի իր վարքագիծը, քանի որ դրա պատճառով կորցնում է ակումբի աջակցությունը: Կիսապաշտպանը լավ հանդես եկավ օգոստոսին անցկացրած խաղերում, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Այժմ ակումբում կարծիքներ են հնչում, որ ժամանակն է՝ 24-ամյա ֆուտբոլիստը փոխի թիմը։

Հաղորդվում է, որ ակումբի մարդիկ դժգոհ են, որ Վինիսիուսն այլևս 100 տոկոսով կենտրոնացած չէ ֆուտբոլի վրա և ավելի շատ կենտրոնանում է այլ հարցերի վրա: Ինքը՝ ֆուտբոլիստը, կարծում է, որ «Ռեալում» իրեն միայն Կառլո Անչելոտտին է աջակցում։