«Ռեալը» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի 4 ֆուտբոլիստներով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի 4 ֆուտբոլիստներով։

Մադրիդյան ակումբը հաջորդ ամառ ցանկանում է ձեռք բերել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին, Ռոդրիին և Ուիլյամ Սալիբային կամ Քրիստիան Ռոմերոյին, հայտնում է The Independent-ը:

Ռոդրին գլխավոր տրանսֆերային նպատակն է: Մադրիդի «Ռեալը» հետևում է «Մանչեսթեր Սիթիի» 115 ֆինանսական խախտումների գործի ընթացքին, ինչը կարող է ազդել գործարքի իրականացման վրա։ Ենթադրվում է, որ ինքը՝ կիսապաշտպանը, կարող է հետաքրքրված լինել Իսպանիա վերադառնալով։

Տրենտը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ և այս մրցաշրջանի վերջում կարող է դառնալ ազատ գործակալ: «Լիվերպուլի» պաշտպանը ընկերություն է անում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ և նրանք հաճախ են քննարկում Մադրիդը։ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը մերսիսայդյան ակումբում Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո:

«Ռեալը» Սալիբային համարում է իր պաշտպանության ապագան: Միեւնույն ժամանակ Մադրիդում հասկանում են, որ «Արսենալի» պաշտպանի հետ պայմանագիր կնքելը կարող է շատ դժվար լինել։ Որպես այլընտրանք՝ ակումբը դիտարկում է Քրիստիան Ռոմերոյի տեղափոխությունը «Թոթենհեմից»։