«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Զագրեբի «Դինամոյի» հետ խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման նախօրեին կիսվել է Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղից իր սպասելիքներով։
«Սա նոր սկիզբ է մեզ համար։ Բայց ամենակարևորն այն է, որ եզրափակիչը Մյունխենում է, և մենք ցանկանում ենք այնտեղ լինել: Մենք անհամբեր սպասում ենք խաղին: Մոտիվացիա ամենաբարձր մակարդակով։ Հիանալի կլինի եզրափակիչ դուրս գալը, որը կկայանա մեր քաղաքում։
Առաջին խաղում մենք պետք է ավարտենք մեր տնային աշխատանքը: Մենք գիտենք, թե որոնք են հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը։ Մենք գիտենք, որ Մարտին Բատուրինան հիանալի ֆուտբոլիստ է, որ Բրունո Պետկովիչը վտանգավոր է տուգանային հրապարակում։ Պետք է զգույշ լինենք»,- Նոյերին է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» – «Դինամո Զագրեբ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, մեկնարկը՝ 23:00-ին: