Զլատան Իբրահիմովիչի որդին փայլում է «Միլանի» երիտասարդական թիմում 🎥

Շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին՝ Մաքսիմիլիան Իբրահիմովիչը փայլում է «Միլանի» երիտասարդական թիմը։

17-ամյա ֆուտբոլիստը ապշեցուցիչ գոլի հեղինակ է դարձել «Էմպոլիի» հետ խաղում (4:1):

Մաքսիմիլիանի համար սա արդեն երրորդ գոլն է չորրորդ խաղում։

Իբրահիմովիչի որդին այս ամառ ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը: Զլատանը ներկայումս զբաղեցնում է «Միլանի» սեփականատեր ամերիկյան Redbird ներդրումային ընկերության ավագ խորհրդականի պաշտոնը։