Պրեմիեր Լիգայի ակումբները կարծում են, որ միավորներից զրկելը բավարար պատիժ չի լինի «Մանչեսթեր Սիթիի» համար

Պրեմիեր Լիգայի ակումբները կարծում են, որ միավորներից զրկելը բավարար պատիժ չի լինի «Մանչեսթեր Սիթիի» համար ֆինանսական խախտումների պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Անգլիայի չեմպիոնները մեղադրվում են 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանների միջև ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ։ Այս գործով լսումները սկսվել են սեպտեմբերի 16-ին։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբները կարծում են, որ միավորների հանումը, նույնիսկ եթե դա հանգեցնի «Սիթիի» հեռանալուն Պրեմիեր Լիգայից, բավական խիստ պատիժ չի լինի, եթե մեղադրանքների մեծ մասն ապացուցվի:

Որպես այլընտրանք, «հիմնական գործիչներից» մեկն առաջարկեց միավորներ հանել «Մանչեսթեր Սիթիից» մի քանի մրցաշրջանների ընթացքում: