«Նոան» պատրաստվում է դիմել ՀՖՖ

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Նոան» մրցեց «Արարատի» դեմ և պարտվեց՝ 1։2 հաշվով։ «Նոա» հաղորդագրություն է տարածել երեկ կայացած «Արարատի» հետ հանդիպման վերաբերյալ:

«Անհասկանալի կարմիր քարտ, չեղարկված գոլեր, չնշանակված 11-մետրանոց հարված, դեղին քարտեր։

Սրանք այն հարցեր են, որոնք «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է բարձրաձայնել Արարատ-Նոա խաղի առնչությամբ։
Ավելին, խաղի 72-րդ րոպեին ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամ Կամո Մահտեսյանը մարզադաշտում բացականչեց, որ Յան Էտեկիին պետք էր ցույց տալ կարմիր քարտ, ինչը և տեղի ունեցավ րոպեներ անց։ Այս միջադեպով և կողմնակալության առերևույթ փաստով «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։

Հանդիպման մրցավարական կազմ՝ Արտեմ Գասպարյան, Արթուր Գդլյան, Արման Հակոբջանյան, Դավիթ Մկրտչյան, Աշոտ Ղալթախչյան, Հրանտ Համբարյան», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։