Կիլիան Մբապպեն ստացավ «Ոսկե խաղակոշիկը»📷

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ստացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակ, որը շնորհվում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուին։ Այս մասին ֆրանսիացին հայտնել է իր սոցցանցում։

Image

2023/24 մրցաշրջանում Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի կազմում խփել է 8 գոլ։ Փարիզցիները դուրս եկան կիսաեզրափակիչ։ Ամռանը ֆրանսիացին տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

«Միշտ ավելիի քաղցած եմ։ Շնորհակալություն ՊՍԺ-ին իմ նախկին թիմակիցներին և անձնակազմին»,- գրել է Մբապպեն։

Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 48 խաղում Մբապպեն դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։