Իսմայել Բենասերը բարեհաջող վիրահատվել է

«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը բարեհաջող վիրահատվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի սրունքի մկանի լուրջ վնասվածք։ Բենասերը վնասվածք է ստացել Ալժիրի ազգային հավաքականի կազմում։

Բենասերին ապաքինվելու համար կպահանջվի 4 ամիս։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Ա Սերիայի մեկ հանդիպման։