Խավիեր Տեբաս. «Եթե ​​ակումբը խախտումներ է թույլ տվել, ուրեմն պետք է ստանա իրեն արժանի պատժամիջոցները»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գործի մասին։ Ինչպես հայտնի է, ակումբը մեղադրվում է ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ։

«Պրեմիեր Լիգան չպետք է խտրականություն դնի մեծ ակումբների և փոքր ակումբների միջև՝ մի քանիսը համարելով կարևոր, մյուսներին՝ ոչ կարևոր։

Եթե ​​ակումբը խախտումներ է թույլ տվել, ուրեմն պետք է ստանա իրեն արժանի պատժամիջոցները։ Հակառակ դեպքում մրցաշարի հեղինակությունը կկորցնի»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Give Me Sport-ը։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ «Մանչեսթեր Սիթիի» գործով վճիռը կարող է կայացվել 2025 թվականին։