Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Խուլիան Ալվարեսի առաջին գոլը «Ատլետիկոյում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսի առաջին գոլը մադրիդյան ակումբում։

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (3։0)։

«Այն, թե ինչպես էին թիմակիցները շնորհավորում նրան և ինչպես էին մարզադաշտը ողջունում այս գոլը, ցույց է տալիս, թե որքան կարևոր էր այն։ Մեզ բոլորիս պետք էր, որ Խուլիանը գոլ խփի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ալվարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2024 թվականի օգոստոսին։ 24-ամյա արգենտինացին իսպանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի հունիսի վերջը։