Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի ժեստը «Ռեալ-Սոսյեդադի» դարպասը գրավելուց հետո տրիբունաներից հնչող վիրավորանքների արձագանքն էր։
58-րդ րոպեին 11 մետրանոց նշանակելուց հետո բրազիլացին մատը մոտեցրեց շուրթերին՝ երկրպագուներին կոչ անելով լռել։ Սեպտեմբերի 14-ին Սան Սեբաստիանի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է սերուցքայինների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Այն, ինչ կատարվում է Վինիսիուսի հետ այս տարիների ընթացքում, անտանելի է։ Ես հասկանում եմ մրցակցին սուլելը, բայց վիրավորանքները անընդունելի են»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում beIN SPORTS-ը։
Անչելոտին կոչ է արել ավելի քիչ կենտրոնանալ Վինիսիուսի վրա և ավելի շատ այն, ինչ տեղի է ունենում մարզադաշտերում, ասելով, որ նման պահվածքն ուղղված է իր ֆուտբոլիստի ապակայունացմանը, քանի որ նա լուրջ վտանգ է ներկայացնում խաղադաշտում։