Իսպանական գրանդը տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ, հայտնում է TodoFichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» տեսանելի ապագայում Խաբի Ալոնսոյի հետ կարող է թիմ հրավիրել նաև Վիրցին։

Նշվում է, որ իսպանացին տեսանելի ապագայում կարող է փոխարինել Կառլո Անչելոտտիին։

Transfermarkt-ը ներկայումս 21-ամյա Վիրցին գնահատում է 130 միլիոն եվրո։