«Լիվերպուլը» շարունակում է փոխարինող փնտրել Վիրջիլ վան Դեյկին

«Լիվերպուլը» շարունակում է փոխարինող փնտրել կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին։

33-ամյա հոլանդացու պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում, մեծ հավանականություն կա, որ երկարաձգվի, սակայն «Լիվերպուլում» արդեն մտածում են, թե երկարաժամկետ հեռանկարում ով կփոխարինի թիմի ավագին։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, թեկնածուներից մեկը ճանաչվել է «Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեն։ 24-ամյա ֆրանսիացու պայմանագրով նախատեսված է փոխհատուցում 50 միլիոն եվրոյի չափով։ Բադեն երկու գոլ է խփել «Սևիլիայի» կազմում անցկացրած 63 խաղում բոլոր մրցաշարերում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 14 միլիոն եվրո։