«Մանչեսթեր Սիթիի» գործով լսումները ընթանում են

«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ։

Հաշվի առնելով գործի ծավալը՝ ակնկալվում է, որ դատավարությունը տևական կլինի։ Անկախ հանձնաժողովի եզրակացությունները դժվար թե հրապարակվեն մինչև 2025 թվականը, հայտնում է Daily Mirror-ը։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի չեմպիոն է դարձել նախորդ չորս մրցաշրջաններից յուրաքանչյուրում։

«Քաղաքայինների» դեմ ֆինանսական կանոնները խախտելու մեղադրանք է առաջադրվել բավականին վաղուց՝ 2023 թվականի փետրվարին։

Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային չորս տուրերում «Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։