«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն շարքից դուրս է մնացել 4-ից 5 շաբաթով, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում (4։1) դարձել է գոլի հեղինակ, իսկ ավելի ուշ ազդրի վնասվածք է ստացել։
Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտային մրցաշրջանում Օլմոն 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։