«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, 27-ամյա կիսապաշտպանը երկուշաբթի մասնակցել է թիմի մարզման եզրափակիչ հատվածին։
Նշվում է, որ դե Յոնգի խաղադաշտ վերադառնալու ժամկետները դեռ հարցականի տակ են, քանի որ պարզ չէ, թե արդյոք ֆուտբոլիստը կկարողանա խուսափել կոճի վիրահատությունից։
Հիշեցնենք, որ դե Յոնգը վնասվածք էր ստացել ապրիլի 21-ին Լա Լիգայի «Ռեալի» դեմ խաղում (2։3)։