Միկել Արտետան սահմանեց «Արսենալի» բոլոր ժամանակների ռեկորդը

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում 1։0 հաղթեց «Թոթենհեմին»։ Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան դարձավ եզակի ռեկորդի հեղինակ։

Իսպանացի մասնագետը դարձավ «Արսենալի» պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթեց «Թոթենհեմում» երեք անընդմեջ արտագնա խաղում։ Նրա գլխավորությամբ այս հաղթանակը երրորդ անընդմեջն էր։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» երկրորդ տեղում է: Չորս խաղում թիմը վաստակել է 10 միավոր։ «Թոթենհեմը» 4 միավորով 13-րդ տեղում է։