Ռոդրին խոստովանել է, որ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոստովանել է, որ ապագայում կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Ես շատ երջանիկ եմ Անգլիայում: Կարծում եմ, որ այժմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում եմ, դա ակնհայտ է։ Իմ պայմանագիրն ուժի մեջ է ևս երեք տարի, այնպես որ, երբ ժամանակը գա, կտեսնենք: Իսպանիան իմ երկիրն է, Մադրիդը՝ իմ հայրենի քաղաքը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Todofichajes-ը։

Ռոդրին Մադրիդի «Ատլետիկոյի» սան է։ Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։