Լիոնել Մեսսի․ «Ես կարոտում էի այսպիսի երեկոները»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ամփոփել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ֆիլադելֆիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։

Այս հանդիպմանը Մեսսին, ով հուլիսից առաջին անգամ է խաղադաշտ դուրս եկել, դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Ես կարոտում էի այսպիսի երեկոները։ Մենք շարունակում ենք կատարելագործվել մեր նպատակներին հասնելու համար»,- գրել է Մեսսին սոցցանցերում։

Այս պահին MLS-ում ամենաշատ միավորն ունի «Ինտեր Մայամին» (62 միավոր) և 7 միավորով գերազանցում է մոտակա մրցակցին՝ «Լոս Անջելես Գելեքսիին», որը մեկ խաղ ավել է անցկացրել։