Դելե Ալին կարող է տեղափոխվել Լա Լիգա

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին։

Ալին լուրջ վնասվածք ստացավ 2023 թվականի փետրվարին, երբ վարձավճարով հանդես էր գալիս «Բեշիքթաշում» և այդ ժամանակից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել։ Այս ամառ ավարտվեց անգլիացու պայմանագիրը «Էվերթոնի» հետ, և նա դարձավ ազատ գործակալ։