Միկել Արտետան մեկնաբանել է «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 4-րդ տուրի խաղում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։

«Մենք շատերին ուրախացնելու և հպարտացնելու ուժ ունենք։ Սա մեր երրորդ արտագնա հաղթանակն էր անընդմեջ «Թոթենհեմի» նկատմամբ։ Դա շատ բան է նշանակում։

Կարծում եմ, որ մենք պետք է շատ բաներ ճիշտ անենք այս լիգայում, որպեսզի հասնենք այս արդյունքներին։ Հիանալի է, ես սիրում եմ հաղթել։ Հատկապես, երբ ուրիշներին իսկապես հպարտ ու երջանիկ ես դարձնում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։